Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Չբանաստեղծություն կամ ծովերը

Չբանաստեղծություն կամ ծովերը
07.12.2023 | 18:43



Ծերությունը նա չէ, որ ասուն թե անասուն

աշխարհը ճերմակավուն գույների մեջ է տեսնում,

թեև մեր ծովերի ճերմակ ու փրփրած մորուսները

հայության ճակատագրի մասին և նույնիսկ

ապագայի՝ թուրքի աչքի առաջ «խշշում» են,

իսկ, թե ծփում են և սևանում, սև

լիճ են դառնում և իր իսկ ջրից խեղդվողի կանչ

են արձակում՝ ծփում ու ծփծփում։

Մեր բոլոր ծովերը շնաձուկ են դարձել,

իսկ փրփուրները՝ խեղդվողների ականատես,

նավերի շչակները՝ գուժաբեր «քյոփօղլի»,

նավավարը՝ ծովերի ականատես և

եվրադատարաններում բարետես վկա։

Անտես հարավային քամին լողալ է սովորել,

իսկ հույսի հյուսիսայինը մի ձեռքով

լողորդին է խեղդում ծովի մեջ,

մյուսով՝ ծովի արշալույսին, որ մահճի

մեջ փաթաթել էր դողէրոցքի պատճառով։

Ծեր ծովահենների նման մենք խմեցինք

մեր բոլոր ծովերը ցմրուր և նրա

ափերը զատ–զատ դարձրեցինք սահման՝

մեր ոտնահետքերը ծածկելով անապատներից

բերված և հարյուրից ավելի տարեկան

փուշ ու տատասկով, որոնց վրա դեռևս

կան հարյուր տարեկան, չորացած հայ

արյան կաթիլներ, որ խավարի մեջ

կայծոռիկի նման պսպղում են դեռևս։

Երևակայում ե՞ք, հայկական արյուն՝

ծովի երեսին, փուշ ու տատասկի վրա,

հարյուր տարի անց առկայծում է՝ չորացած։

Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 8831

Մեկնաբանություններ